NYNEL AI Content School · Claude Գրանցվել

AI Content School powered by Claude

6 շաբաթում կստեղծես ամբողջական գովազդային արշավ

Գաղափարից մինչև ֆոտո, վիդեո ու կարուսել՝ Claude-ի մեկ չատից։ Նույնիսկ եթե սկսում ես զրոյից։

Գրանցվել Մեկնարկը՝ նոյեմբերի 2 · օնլայն · հայերենով
rhode Highlight Milk-ը ջրի մեջ՝ AI-ով ստեղծված պրոդուկտային վիդեո
rhode · կոնցեպտ արշավClaude → Seedance
  • Nairi Insurance
  • ROQ Capital
  • Nshanyan
  • ANNASALOME Marketing Agency
  • Xarizma
  • Janine Yessaian
  • Lusin Parfume
  • Selavi
  • Æsthétique

Այսօր ցանկացած մարդ կարող է AI-ով սիրուն նկար ստանալ

Բայց սիրուն նկարը դեռ գովազդային արշավ չէ

AI Content School-ում սովորում ես ստեղծել ամբողջական արշավ՝ Claude-ի մեկ չատից։

Claude · քո ստուդիան ՄԵԿ ՉԱՏ

ԿոնցեպտԱպրանքդ դի՛ր այնտեղ, որտեղ ոչ ոք չի սպասում

Art Directionգույներ, լույս, տառատեսակ՝ քո բրենդից

Prompt-երNano Banana · Higgsfield · կարուսել

rhode-ը տոստերի մեջ
Ֆոտո
Վիդեո
Կարուսել

Արդյունքը

Ի՞նչ կունենաս 6 շաբաթ անց

  • rhode կոնցեպտ արշավ՝ մեկ Art Direction-ով

    Ամբողջական գովազդային արշավ

  • NYNEL ծրար՝ կրեատորի գործիքներով

    Կարգավորված Claude ստուդիա

  • Portfolio՝ տարբեր ոճերով աշխատանքներ

    Պատրաստի portfolio

Նրանք մեզ վստահել են

Իրական նախագծեր՝ բրենդերի և հանրահայտ դեմքերի հետ՝ ստեղծված AI-ով։

Սոֆի Մխեյան՝ «Serenad» վիդեոկլիպ
Սոֆի Մխեյան · 850 000+ դիտում YouTube-ում
Համագործակցություն
Համագործակցություն
Համագործակցություն
Համագործակցություն
Համագործակցություն

Փաթեթներ

Զեղչը կավարտվի՝

00օր00ժամ00րոպե00վայրկյան

Standard

65 000 ֏ 55 000 ֏

մինչև հոկտեմբերի 20-ը

Ներառված է՝

  • Տեսադասեր. ամեն ինչ ցույց եմ տալիս էկրանին՝ քայլ առ քայլ, հայերենով
  • Claude-ի իմ պատրաստի skills-երը բարձրորակ AI կոնտենտ ստեղծելու համար
  • Տնային առաջադրանքներ ամեն շաբաթ՝ իմ անձնական feedback-ով
  • Կուրսի փակ Telegram չատ. հարցեր, օգնություն ու քննարկումներ
Տեսնել ամբողջը
  • Իմ prompt-երի բազան
  • Կարուսելների շաբլոններ
  • Սերտիֆիկատ՝ ավարտական պրոյեկտը հանձնելուց հետո
  • Skills-ի և prompt-երի բազայի թարմացումներ 6 ամիս շարունակ
Գրանցվել

Premium

99 000 ֏ 75 000 ֏

մինչև հոկտեմբերի 20-ը

Ներառված է՝

  • + 45 րոպեանոց անհատական զանգ քո portfolio-ի վերանայման համար
  • Տեսադասեր. ամեն ինչ ցույց եմ տալիս էկրանին՝ քայլ առ քայլ, հայերենով
  • Claude-ի իմ պատրաստի skills-երը բարձրորակ AI կոնտենտ ստեղծելու համար
  • Տնային առաջադրանքներ ամեն շաբաթ՝ իմ անձնական feedback-ով
  • Կուրսի փակ Telegram չատ. հարցեր, օգնություն ու քննարկումներ
Տեսնել ամբողջը
  • Իմ prompt-երի բազան
  • Կարուսելների շաբլոններ
  • Սերտիֆիկատ՝ ավարտական պրոյեկտը հանձնելուց հետո
  • Skills-ի և prompt-երի բազայի թարմացումներ 6 ամիս շարունակ
Գրանցվել Premium
Գրանցվելուց առաջ. պահանջներն ու ծախսերը

Նախընտրում եմ լինել անկեղծ հենց սկզբից.

  • Claude-ի վճարովի փաթեթClaude Pro, մոտ $20/ամիս
  • Midjourney-ի վճարովի փաթեթBasic, մոտ $10/ամիս
  • Գեներացիայի կրեդիտներHiggsfield կամ այլ գործիք՝ ըստ քո օգտագործման ծավալի
  • ՀամակարգիչՀեռախոսով դասերին հետևելն ու առաջադրանքներն անելը հարմար չէ։

Մինչև դասերը սկսելը կլինի Մոդուլ 0, որը կօգնի քեզ ամեն ինչ ճիշտ տեղադրել ու կարգավորել։

Ծրագիրը (6 շաբաթ)

1–2-րդ շաբաթներ01

Փուլ 1 — Ստուդիան

Արդյունքը. հստակ ձևակերպված վիզուալ ոճ և աշխատանքի պատրաստ Claude ստուդիա։

Թեմաները
  • Կարգավորում ենք Claude-ը. պրոյեկտներ, skills, միացում մյուս գործիքներին
  • Բրենդի Art Direction. moodboard, գունապնակ, տառատեսակներ, տեքստի տոն
  • Քո վիզուալ ոճի ներդրումը Claude-ի հիշողության մեջ

3–4-րդ շաբաթներ02

Փուլ 2 — Արշավը

Արդյունքը. ֆոտո և վիդեո ամբողջական, միասնական գովազդային արշավ։

Թեմաները
  • Ինչպես գտնել գովազդի թարմ գաղափար, որը չի կրկնում բոլորին
  • Պրոֆեսիոնալ prompt-եր նկարների համար՝ իմ skills-ի օգնությամբ (Nano Banana, Midjourney)
  • Բրենդային կարուսելների ստեղծում հենց Claude-ում
  • Անցում վիդեոյին. Higgsfield-ի կառավարումը Claude-ի միջոցով

5–6-րդ շաբաթներ03

Փուլ 3 — Portfolio և ներկայացում հաճախորդին

Արդյունքը. պատրաստի portfolio և լանչի արշավ, որը կարող ես հպարտությամբ ցույց տալ։

Թեմաները
  • Պրոդուկտի կամ բրենդի լանչի նախապատրաստում. օրացույց և գովազդային քրիեյթիվներ
  • Քո portfolio-ի կառուցումը
  • Ինչպես ներկայացնել պատրաստի արշավը հաճախորդին
Ֆորմատը
ձայնագրված վիդեոներ + աջակցություն Telegram-ում
Տեմպը
նոր փուլ՝ յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ, նայում ես քեզ հարմար ժամանակ
Լեզուն
դասերը՝ հայերենով, skills-ն ու prompt-երը՝ անգլերենով
Վիդեոների հասանելիությունը
6 ամիս

Ավարտական պրոյեկտ և սերտիֆիկատ

Դու հանձնում ես քո ամբողջական արշավը։ Ես անձամբ ստուգում եմ այն, և դու ստանում ես AI Content School սերտիֆիկատը։

Սերտիֆիկատը տրվում է միայն որակյալ պրոյեկտի, ոչ թե պարզապես դասերին ներկա լինելու համար։

Ում համար է

  • SMM մասնագետ ես կամ կոնտենտ ստեղծող

    Արդեն մի քիչ օգտվում ես AI-ից, բայց չունես հստակ համակարգ։ Ուզում ես հաճախորդներիդ հանձնել պրոֆեսիոնալ տեսք ունեցող արշավներ։

  • Ունես քո բրենդը կամ բիզնեսը

    Ուզում ես ինքնուրույն ստեղծել քո վիզուալներն ու գովազդները՝ առանց գործակալությունների վրա գումար ծախսելու։

  • Նոր ես սկսում AI-ում

    Ամեն ինչ կսկսենք զրոյից՝ Claude-ում գրանցվելուց մինչև առաջին պատրաստի գեներացիան։

  • Արդեն լավ տիրապետում ես AI-ին

    Բայց դեռ երբեք չես կառավարել ամբողջ պրոցեսը հենց Claude-ի միջոցով։ Դու ձեռք կբերես հստակ աշխատանքային համակարգ ու առաջադեմ գործիքներ։

Կուրսը քեզ համար չէ, եթե՝

  • փնտրում ես մի «կախարդական կոճակ», որն ամեն ինչ կանի առանց մտածելու,
  • չես ուզում վճարել Claude-ի բաժանորդագրության կամ գեներացիայի կրեդիտների համար,
  • շաբաթական չունես 3 ժամ պրակտիկայի համար։
Nynel

ՈՎ ԵՄ ԵՍ

Ես Nynel-ն եմ՝ ԱԲ (AI) փորձագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու և ֆրանսիական առաջատար ինժեներական համալսարաններից մեկի պրոֆեսոր։

1 տարվա ընթացքում ես հավաքել եմ 17,000 հոգանոց լսարան՝ հրապարակելով բացառապես ԱԲ-ով ստեղծված կրեատիվ բովանդակություն (content)։

Ես մշակել եմ AI Creative Direction-ի իմ սեփական մեթոդը, որը տարբերվում է անգլալեզու դաշտում եղածից և հարմարեցված է նրանց համար, ովքեր ցանկանում են կոնկրետ արդյունքներ, այլ ոչ թե պարզապես գեղեցիկ նկարներ։ Իմ մոտեցումը միավորում է գիտական ճշգրտությունը և գեղարվեստական տեսլականը։

  • 17K+լսարան
  • 500+ուսանող
  • 13 տարիդասավանդման փորձ
  • PhDֆիզ-մաթ գիտ.

Սա այն դասընթացն է, որը կցանկանայի ունենալ, երբ ինքս դեռ նոր էի սկսում։

Ինչու հենց Claude

01

Claude-ը հիշում է քո Art Direction-ը

Քո գույները, տառատեսակները, տեքստի տոնը։ Ամեն նոր փոստ ստեղծվում է նույն վիզուալ ոճով՝ առանց ամեն ինչ նորից բացատրելու։

02

Claude-ը մտածում է՝ նախքան գեներացնելը

Բրիֆ, կոնցեպտ, գովազդի միտք, տեքստ։ Նկարը ստեղծվում է ամենավերջում, ոչ թե առաջին հերթին։

03

Claude-ը կառավարում է մյուս գործիքները

Ինքն է գրում Midjourney-ի ու Nano Banana-ի քո prompt-երը, ուղարկում գեներացիաները Higgsfield և հավաքում կարուսելները։ Այս ամենը՝ նույն տեղում։

04

Դու ստանում ես աշխատանքային գործիքներ, ոչ թե ուղղակի տեսադասեր

Իմ պատրաստած skills-ը տեղադրում ես քո Claude-ում, և դրանք մնում են քեզ հետ նաև կուրսից հետո։

Իմ աշխատանքներից

Instagram-ում
AI վիզուալ
AI վիզուալ
AI վիզուալ
AI վիզուալ
AI վիզուալ
AI վիզուալ
AI վիզուալ
AI վիզուալ
AI վիզուալ
AI վիզուալ
AI վիզուալ
AI վիզուալ
AI վիզուալ
AI վիզուալ
AI վիզուալ
AI վիզուալ
AI վիզուալ

Որոշ արշավներ կոնցեպտ են՝ ստեղծված AI-ով, և կապված չեն ներկայացված բրենդների (rhode, BYREDO) հետ։

Կարծիքներ

Ի՞նչ են ասում ուսանողները

«Շատ հագեցած դասընթաց էր ու ամենակարևորը՝ բացատրում էիք շատ մատչելի ու հեշտ։ Շնորհակալ եմ Նինել ջան, չեմ փոշմանում, որ ընտրել եմ հենց Ձեր դասընթացը։»
Նազենի ԲաբայանՍՄՄ մասնագետ, սպասարկման մենեջեր
«Նինել ջան, շնորհակալ եմ դասընթացների համար։ Դրանք ինձ համար բացեցին նոր հնարավորությունների աշխարհ։ Ես ոչ միայն նոր գիտելիքներ ստացա, այլև սկսեցի ավելի վստահ օգտագործել ժամանակակից գործիքները իմ աշխատանքի և բիզնեսի մեջ։ Քո մատուցման ձևը շատ հասկանալի, ոգեշնչող և մոտիվացնող է։»
Արփինե Հակոբյանտնօրեն
«Նինել ջան, առաջին օրվանից մեծ ոգևորությամբ սկսեցինք, և որ դեռ շարունակում ենք ակտիվ ստեղծագործել՝ դա արդեն իսկ մեծ գնահատականն է Ձեր չարչարանքի։ Շնորհակալ եմ շաաատ ամեն մի դասի, որի մեջ կյանք եք դրել, ամեն խորհրդի, աջակցության և մոտիվացիայի համար։ Մենք Ձեզ շատ ենք սիրում, ու դա լոկ խոսքեր չեն, հավատացեք։»
Նարինե Հովհաննիսյանֆինանսիստ
«Նինել ջան, ես այնքան գոհ ու շնորհակալ եմ։ Դեռ նոր եմ սկսել դասերը, սակայն արդեն էնքան հաջողած ու բավականաչափ արդյունք, պարզապես շիիիիի՜ք։ Այսքան հաջողած ու մանրամասն դասընթաց դեռ չեմ ունեցել։ Շնորհակալ եմ Աստծուց, որ քեզ հանդիպեցրեց։»
ԳայանեԳրաֆիկ դիզայներ
«Նինել ջան, հոգեչափ գոհ եմ հենց միայն այն փաստից, որ ճանաչեցի Ձեզ։ Դասերը այնքան մանրակրկիտ եք բացատրում, տնայինները ուսումնասիրում ու օգնում շտկել թերությունները։ Իսկ AI-ի աշխարհը դարձավ այնքան գրավիչ ու հետաքրքիր, որ ժամերով կլանվում եմ մեջը ու նոր հորիզոններ բացում ինձ համար։ Շնորհակալ եմ յուրաքանչյուր մոդուլի համար։ Ապրեք շաաաաատ»
Արուս Նազարյանուսանող
«Հիանալի դասընթաց, համբերատար ու շատ մանրամասն ամեն ինչ բացատրող սիրելի Նինել։ Ուրախ եմ, որ եղել եմ այս ամենի մի մասը։»
Լուսին Ադամյանուսանող
«Նինել ջան, շնորհակալ ենք Ձեր տված գիտելիքի համար։ Շատ արդյունավետ, շատ հագեցած, շատ ինֆորմատիվ։ Մի խոսքով՝ The Best»
Հերմինեուսանող

Հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Ես սկսնակ եմ, կկարողանա՞մ առաջ գնալ

Այո։ Սկսում ենք զրոյից՝ Claude-ում գրանցվելուց։ Ամեն մի քայլ ցույց եմ տալիս էկրանին ու չատում պատասխանում քո բոլոր հարցերին։

Պե՞տք է անգլերենի իմացություն

Ոչ։ Դասերը հայերենով են։ Skills-ն ու prompt-երը անգլերեն են, բայց դրանք գրում է Claude-ը։

ChatGPT-ն նույն բանը չի՞ անում

ChatGPT-ն էլ է շատ հզոր (նաև GPT-6 Astra-ն), ու կուրսի մեթոդը ունիվերսալ է։

Բայց իմ ամբողջ համակարգը Claude-ում է. իմ skills-ը տեղադրվում են այնտեղ, Claude-ը կապվում է Higgsfield-ի ու մյուս գործիքների հետ և 1 չատից ղեկավարում ամբողջ արշավը։ Դու միանգամից ստանում ես իմ փորձարկված, պատրաստի ստուդիան։

AI-ն շատ արագ է զարգանում, կուրսը շուտ չի՞ հնանա

Գործիքները փոխվում են, բայց մեթոդը մնում է։ Բացի այդ, ես շարունակելու եմ թարմացնել skills-ն ու prompt-երի բազան 6 ամիս շարունակ։

Արդեն մասնակցել եմ AI Visual Lab-ին, ի՞նչն է այստեղ տարբերվում

AI Visual Lab-ում մենք սովորում էինք ստանալ գեղեցիկ վիզուալներ։ Այստեղ ստեղծում ենք ամբողջական գովազդային արշավ՝ գաղափարից մինչև վիդեո, և այդ ամենը ղեկավարում ենք Claude-ի մեկ չատից։

Նախկին ուսանողների համար՝ հատուկ գին։ Գրիր ինձ Instagram-ում

Շաբաթական ինչքա՞ն ժամանակ է պետք տրամադրել

Մոտավորապես 3 ժամ՝ դասերը նայելու և տնային առաջադրանքը կատարելու համար։

Ես չունեմ իմ բրենդը, ինչի՞ վրա եմ աշխատելու

Կարող ես ընտրել արդեն գոյություն ունեցող որևէ բրենդ կամ պարզապես մտածել նորը։ Վերջնական արշավը լիարժեք կներառվի քո portfolio-ում։

Կկարողանա՞մ գտնել հաճախորդներ

Ես քեզ կսովորեցնեմ, թե ինչպես հավաքել ուժեղ portfolio և ինչպես ներկայացնել արշավը պատվիրատուին։ Հետագայում հաճախորդներ գտնելը կախված է քեզանից ու քո աշխատանքից. ես կոնկրետ եկամուտ չեմ խոստանում։

Իսկ եթե հետ մնա՞մ

Վիդեոների հասանելիությունը պահպանվում է 6 ամիս, այնպես որ կարող ես առաջ գնալ քո տեմպով։

Ապրո՞ւմ ես Ռուսաստանում

Claude-ն այնտեղ պաշտոնապես հասանելի չէ։ Գրանցվելուց առաջ համոզվիր, որ կարող ես մուտք գործել։

Այսօր ցանկացած մարդ կարող է սիրուն նկար ստանալ։ Իսկ դու ստեղծելու ես ամբողջական արշավներ

Մեկնարկը՝ նոյեմբերի 2։

Գրանցվել
65 000 55 000 ֏Գրանցվել